
«Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է` ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել»,- այս մասին Ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպված դասախոսության ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ իրենք առաջարկելու են փոխել տրամաբանությունն ամբողջությամբ. դպրոցն ավարտող աշակերտը պետք է լինի ինքնակայացած և ինքնակերտած։ Չսպասի՝ տեսնի ծնողը հնարավորություն ունի իր համար կրկնուսույց վարձելու, թե մնա բախտի քմահաճույքին։
Արման Թաթոյանի կարծիքով՝ կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար։
Միասնության թևեր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Նոյեմբեր 2025 Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր 20212223 24252627282930














































































