
Երևանի քաղաքապետարանն արտադպրոցական կրթության հաստատություններին տրամադրում է երաժշտական բարձրորակ գործիքներ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։
«Երևանի համայնքապատկան արվեստի և երաժշտական դպրոցներում արտադպրոցական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանն արտադպրոցական կրթության հաստատություններին տրամադրում է երաժշտական բարձրորակ գործիքներ:
Ծրագրով ձեռք է բերվել 12 անուն 71 երաժշտական գործիք՝ նախատեսված 24 երաժշտական և արվեստի դպրոցների համար»,– հայտնում են քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի արժեքը շուրջ 53 մլն ՀՀ դրամ է:

























































































