Աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը համալսարանից հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ Այս մասին -ին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշում են համալսարանից։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ աշխատանքից հեռացվել է դասախոսության ժամանակ ներկայացրած օրինակներից մեկի համար։

«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,- գրել է նա։

Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ դասախոսից։

Անի Թամրազյան