Այսօր մեզ հուզող ամենահիմնական թեման անվտանգությունն է, բայց անվտանգությունը անկարելի է պատկերացնել առանց հոգևոր մշակութային անվտանգության: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այն իրականությունը, ինչի մեջ մենք ապրում ենք, պարզապես գիտության և մշակույթի գլխատում է: Ըստ էության, դա նաև ազգային պետության կազմաքումն է, որքան էլ մեզ ներշնչեն իրենց դպրոցաշինությամբ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, բայց իրականությունը բոլորովին այլ է, կառուցվել է մինչև հիմա ընդամենը 100 դպրոց և որոնց մի մասը ընդամենը վերականգնվել է և որակի մասին էլ չեմ խոսում։ Այսօր կանգնած ենք այն ողբերգական, ես կասեի մեր ազգային անվտանգությանը սպառնացող մի իրականության առջև, երբ այս իշխանությունները նախատեսում են փակել շուրջ 230 դպրոցներ, որոնց 70%-ը սահմանամերձ շրջաններում են: Ես էլ չբացատրեմ, թե ինչ է նշանակում սահմանամերձ շրջանում փակել դպրոց, դա նշանակում է փակել գյուղ, նշանակում է բացել թշնամու առաջ քո դարպասները»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։




















































































































































































































