Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ։

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշեց վարչության պետը։

Ըստ Թամարա Սարգսյանի՝ կարևոր է հասկանալ, թե որքանով է հնարավոր նույնականացնել սարքավորումը երեխայի հետ՝ վերահսկողության արդյունավետությունն ապահովելու համար։ Նա նշեց, որ երեխաների թվային անվտանգությունն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է ստեղծել բավարար գործիքներ ու կարգավորումներ նրանց պաշտպանելու համար։

Սարգսյանը հաստատեց, որ այս ոլորտում խնդիրներ կան և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։

«Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել»,- ասաց Թամարա Սարգսյանը։

Մինչ Հայաստանում քննարկումներ են, աշխարհի մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են կիրառել սահմանափակումներ։

Ավստրալիան վերջերս ընդունել է աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը, որով արգելվում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից (Facebook, Instagram, TikTok, X): Սոցցանցերը պարտավոր են ներդնել տարիքի ստուգման համակարգեր, հակառակ դեպքում կտուգանվեն միլիոնավոր դոլարներով։

ԱՄՆ-ում դաշնային մակարդակով գործում է COPPA օրենքը, որն արգելում է տվյալների հավաքագրումը մինչև 13 տարեկան երեխաներից, սակայն առանձին նահանգներ ավելի խիստ օրենքներ են ընդունում։ Օրինակ՝ Ֆլորիդայում 2025-ից ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է մինչև 14 տարեկաններին հաշիվ ունենալ, իսկ 14-15 տարեկանների համար պահանջվում է ծնողի համաձայնությունը։ Յուտա նահանգը պահանջում է ծնողների համաձայնությունը մինչև 18 տարեկանների համար և սահմանում է «պարետային ժամ» (գիշերային ժամերին սոցցանցերի արգելք)։

ԵՄ-ում գործում է GDPR (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը), որը սահմանում է «թվային համաձայնության տարիքը»։ Երկրների մեծ մասում (օրինակ՝ Ֆրանսիա) դեռահասներին մինչև 15 տարեկանն անհրաժեշտ է ծնողի թույլտվությունը սոցցանցերում գրանցվելու համար։ ԵՄ-ն նաև կիրառում է Digital Services Act (DSA), որն արգելում է սոցցանցերին թիրախային գովազդ ցույց տալ անչափահասներին։

Չինաստանը կիրառում է աշխարհի ամենատեխնիկական սահմանափակումները։ Douyin-ը (TikTok-ի չինական տարբերակը) մինչև 14 տարեկան երեխաների համար սահմանափակում է օգտագործումը օրական 40 րոպեով և արգելում է մուտքը գիշերվա 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը: Բովանդակությունը խիստ զտվում է՝ առաջնահերթություն տալով կրթական և հայրենասիրական նյութերին։

Մեծ Բրիտանիայում ընդունվել է Online Safety Act օրենքը, որը սոցցանցերին պարտադրում է կանխել երեխաների մուտքը վնասակար բովանդակություն։ Եթե ընկերությունները չեն կարողանում ապահովել տարիքի ստուգումը, նրանք կարող են արգելափակվել երկրի տարածքում։

Անի Թամրազյան

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս ոլորտում խնդիրներ կան և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։ Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել։