Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Արմեն Ծատուրյանի ընտրության արդյունքները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մրցույթը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 7-ին, երկու հավակնորդ է գրանցվել, նրանց մասնակցությամբ՝ մեկ փուլով անցկացվել է ընտրություն։ Փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հնարավորինս կանեմ՝ լավարկելու աշխատանքները համալսարանում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակի եւ վերջնարդյունքի վրա»,- ասաց Ծատուրյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ