Հկտ 23, 2025
Վայոց ձորի մարզի Կարմրաշեն համայնքի դպրոցը կփակվի։ Աշակերտները կտեղափոխվեն Հերհերի միջնակարգ դպրոց։ Որոշումը ներառված էր կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստի չզեկուցվող բաժնում։
Հիմնավորման մեջ գրված է, որ Կարմրաշենի դպրոցում 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ երկու աշակերտ է հաշվառված։ Նշվում է, որ Կարմրաշենի միջնակարգ դպրոցի տեղակայման վայրից ամենահարմարը Հերհերի միջնակարգ դպրոցն է
Կարմրաշենի դպրոցի աշակերտների համար տրամադրվել է 190 տեղ, սակայն սովորում է 2 աշակերտ։ Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:
2017-2018 ուս.տարում դպրոցն ունեցել է 22, 2018-2019-ին՝ 18 և 2019-2020 ուստարում՝ 14 աշակերտ, 2020-2021 ուստարում՝ 7, 2021-2022-ին՝ 9, 2022-2023 ուստարում՝ 4, 2023-2024-ի սեպտեմբերին՝ 3, 2024-2025 ուստարում 2: Բացի այդ, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն լեզու, պատմություն, ռազմագիտություն առարկաների դասավանդումն «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացվում է այլ բնակավայրերից ուսուցիչների ներգրավմամբ, որի համար 2024 թվականի տարեկան տրնսպորտային ծախսը կազմել է 367.600 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին այն կազմել է 369.600 ՀՀ դրամ:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի ծախսը կազմել է՝ 28.477.700 ՀՀ դրամ:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ (տարրական դպրոց սահմանային 100 տեղ, սովորում է՝ 27-ը, միջին դպրոց՝ 125 տեղ, սովորում է՝ 22-ը, ավագ դպրոց՝ 75 տեղ, սովորում է՝ 10–ը, նախակրթարանում սովորում է 3 երեխա): Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:
Նմանատիպ նյութեր














































































