
Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաև, Ջամալ Ռամազանով (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական նիստում Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ:
Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է:
Արցախի նախկին պետնախարարը առարկություն չի հայտնել նոր փաստաբանի հետ կապված Բաքվի դատարանի որոշման դեմ։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը ծառայություններից՝ դժգոհություն հայտնելով «իրավական գործընթացի» ընթացքից։
Հաջորդ, այսպես կոչված, դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։














































































