Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:

Ինչպես –ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը՝ նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, դիմակայունությանն ու կայուն համայնքների ձևավորմանը:

«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում, և այդ տեխնիկայով գործվող կարպետների գիտելիքների ու հմտությունների փոխանցումը մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթություններից է:

Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք՝ արդյունքում ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված կարպետներ և կարպետներով համադրված ձեռարվեստի տարբեր նմուշներ: Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ ցուցադրությամբ:

«Իմ սեր, Ավետիք...» գիրքն ընթերցողներին կներկայացնի մեծ գրողի բացառիկ սիրային նամակները
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գյումրու դարբնության ավանդույթը»  թեմայով նամականիշը
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը շուրջ 50 մասնակից է ունեցել. ամփոփվել են արդյունքները
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը մեծ շուքով տոնեց իր պատմության 40-ամյակը
Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը․ վարչապետ
Ադրբեջանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստը