20 Դեկտեմբերի, 2025
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը հետևյալ հայտարարությունն է արել․
«Վերջին 30 տարիների ընթացքում մեր եկեղեցին մի աստվածաբանական գիրք չի թարգմանել և տպել․ զբաղված են եղել մեռել թաղելով, նրանով, ինչով որ հպարտանում են»։
Ուսումնասիրելով Մայր Աթոռի հրատարակչական գործունեությունը փաստում ենք, որ Հակոբ Մովսեսը, բնականաբար, ստել է, բայց ոչ թե մեկ, այլ առնվազն՝ 455 անգամ։ Այսպես, 2006-2025թթ․ ընթացքում ավելի քան 455 գիրք է հրատարակվել, այդ թվում՝ մի քանի տասնյակ աստվածաբանական գրքեր՝ թարգմանված տարբեր եվրոպական լեզուներից։
Ահա խիստ համառոտ ցանկը Մայր Աթոռի հրատարակումների․
Սուրբգրային մեկնողական գրականության շարքից՝
- Անանիա Սանահնեցի — «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի»
- Ս. Գրիգոր Նարեկացի — «Մեկնութիւն Երգ Երգոցի»
- Ս. Գրիգոր Նյուսացի — «Մեկնութիւն ժողովողի» և «Մովսեսի կյանքը»
- Ս. Գրիգոր Տաթևացի — «Մեկնութիւն Եսայեա»
- Գևորգ Սկևռացի — «Մեկնութիւն Եսայեա»
և այլն։
Հայրաբանական և դասական աստվածաբանական գրականությունից՝
Ընդհանուր Եկեղեցու մեծ հայրերի թարգմանական և գիտական հրատարակություններ
- Ս. Անտոն Մեծի «Խրատները»
- Ս. Եփրեմ Ասորու «Խրատները» և «Ճառընտիրը»
- Ս. Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանին» և «Մեկնութիւն մարգարէութեանն Երեմիայ»
- Ս. Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոցը»
- Որոգինեսի «Աղոթքի մասին» աշխատությունը
- «Հայ եկեղեցու հայրեր» և «Ընդհանրական եկեղեցու հայրեր» բազմահատոր մատենաշարերը, որոնք իրենց բնույթով բացահայտ թարգմանական և ակադեմիական արժեք ունեցող գործեր են:
Թարգմանական ժամանակակից աստվածաբանական գրականության շարքում առանձնանում են՝
- Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության»
- Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը»
- Ալիստեր Մակ-Գրեթի «Աստվածաբանություն. հիմունքները»
- Կալիստոս Ուէրի «Ուղղափառ ուղին»
- Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն»
և այլն
Ինքնուրույն դավանաբանական և եկեղեցաբանական ուսումնասիրություններ
- Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու քրիստոնեականը»
- Վահան Բաստամեանցի «Կանոնագիտական երկերը»
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիվանդաց. Խորհրդի խնդիրը հայ եկեղեցում»
- Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված. մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»
և այլն։
Ծիսաաստվածաբանական բնույթի հրատարակություններ՝
- «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու»
- «Խորհրդակատարութիւն սրբոյ Պատարագի ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»
- «Խորհրդատետր սրբոյ պատարագի»
- «Գիրք աղօթից որ կոչի Կիպրիանոս»
և այլն։
Եվ այսպես՝ առնվազն 455 աշխատություն։ Այսինքն՝ այդ մարդը եթե հանդես չգար ՔՊ-ական ֆեյքի տրամաբանությամբ, ապա ճիշտ հակառակ ելույթը կունենար՝ թե որքան հարուստ, բազմաշերտ և շարունակական աստվածաբանական գրականություն է թարգմանվել, հրատարակվել։
Նմանատիպ նյութեր






















































































































































































































































































































































































































































