
Անվանի դիրիժոր Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։
-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։
Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։ Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։
















































































































































































































































































































































































































































































































































































































































