«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Արմավիր-Կարմրաշեն DN500 տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ», «ՌՄ Պլազա», «Գոդավար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Էդգար և Վանուշ Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ի, սեփականատեր Ռոստամ Սադոյանի, սեփականատեր Քաջիկ Մնացականյանի, սեփականատեր Հովիկ Ասատրյանի, սեփականատեր Արթուր Քեյանի, սեփականատեր Սամվել Մացակյանի, Քարակերտի թիվ 1 և 2 մանկապարտեզների, ՀԱՍԵ Գրիգոր Նարեկացու անվ. հոգևոր մշակույթի կենտրոնի, Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Այրում» չափիչ հանգույցի ընթացիկ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, «Գազարդի», «Զևս», «Կայծոն», «Դեբետ-1», «Դեբետ-2», «Սպեց» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի, «Լևոն 2» ՍՊԸ-ի, «Հովսեփ-Նարեկ» ՍՊԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Բագրատաշենի մաքսատան, «Պլատին» ՍՊԸ-ի, «Զեոլիտ Պրո» ՓԲԸ-ի, «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի, «Արարատ Գիշյան» ԱՁ-ի, «Գրետա Բարսեղյան» ԱՁ-ի, «Ռիմա Վարդումյան» ԱՁ-ի, «Նաիրա Ալեքսանյան» ԱՁ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, սեփականատեր Արփինե Գիշյանի, սեփականատեր Էդիկ Հարությունյանի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական վարչական շրջանի Թումանյան, Աբովյան, Պուշկինի փողոցներով և Հյուսիսային պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:


































































































































































































































































