Երևանում տեղի կունենա «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:

Ինչպես –ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովն իրականացնում է «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանային հատվածի տեսասրահում:

Համաժողովին կմասնակցեն ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման և տարածման, կինոժառանգության պահպանման, ստեղծարար արդյունաբերության և կինոոլորտում թվային տեխնոլոգիաների մասնագետներ, պետական ​​մարմինների և կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ երկրներն ու Վրաստանը:

Համաժողովի 2025 թվականի գլխավոր թեման է՝ «ԱՊՀ անդամ պետություններում միջմշակութային երկխոսություն և համագործակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում»։

Համաժողովի առանցքում միջազգային համագործակցության զարգացման, մասնագիտական ​​կապերի ամրապնդման, պետական ​​​​մարմինների և ոլորտի միջև համագործակցության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ազգային կինեմատոգրաֆիայի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների բացահայտումն է։

Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի շնորհանդես, և համաժողովի միջազգային մասնակիցների փակ քվեարկությամբ կընտրվեն 4 լավագույն կինոնախագծերը: Դրանք ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ կինոնախագծի փաթեթների ձևավորման և առաջխաղացման նպատակով:

«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին ընդգրկվել է շուրջ 600 մասնակից
Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն
Երևանում կանցկացվի հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք  դառնալու համար
Դատախազությունն ու Մատենադարանը մեկնարկել են Մխիթար Գոշին նվիրված միջազգային գիտաժողովը
«Հիշողության կերպարանքները»․ Մատենադարանում ընթանում է միջազգային սեմինար