Արևմտյան գրեթե բոլոր փորձագետների կարծիքով՝Զելենսկուվրա կոռուպցիոն կոմպրոմատների փաթեթի հրապարակումը մեկ պատճառ ուներ.ստիպել նրան, որպեսզի նա համաձայնվի կնքել խաղաղ պայմանագիր՝Մոսկվայի պայմանների հիման վրա:

Մոսկվայում արդեն հաստատել են, որ մինչուկրաինական կոռուպցիոն սկանդալի հրապարակումը, Թրամփի և Պուտինի վարչակազմերի միջև ընթանում էին գաղտնի բանակցություններ՝պատերազմի դաթարեցման վերաբերյալ:

Հենց այդ պատճառով էր նաև,որ Պուտինի հատուկ հարցերով բանագնաց՝Կիրիլ Դմիտրիևը այցելել էր Վաշինգտոն:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական հարցերով Թրամփի երկու խորհրդականներից Ուիթկոֆից և Կիթ Կելլոքից վերջինս լքել է իր պաշտոնը:

Բանն այն է, որ Ուիթկոֆը պայմանական «աշխատում էր» Մոսկվայի հետ, իսկ Կելլմքը՝Կիևի: Եվ այնպես էր ստացվել, որ Ուիթկոֆը ավելի շատ հակված էր ռուսների առաջարկներին, իսկ Կելլոքը՝ուկրաինացիների:

Սակայն պատերազմական ճակատում ռուսների վերջին հաջողությունները կանխորոշեցին, թե Վաշինգտոնը որ կողմի շահերն է ավելի շատ հաշվի առնելու:

Ռուսների կողմից Կուպյանսկի գրավումը կանխորոշեց այս հարցը,և Թրամփի «խորհրդով» Կելլոքը հրաժարական տվեց իր պաշտոնից,և Ուիթկոֆը դարձավ ռուս-ուկրաինական հարցում միակ ամերիկյան բանագնացը: Իսկ դա նշանակում է, որ Թրամփնավելի շատ պիտի հաշվի առներ ռուսների, այլ ոչ թե ուկրաինացիների շահերը:

Հենց այդ պատճառով էլ բռնկվեց Ուկրաինայում այս կոռուպցիոն սկանդալը, որպեսզի Զելենսկին դառնա «կաղ բադ» և ստիպված լինի բավարարել Թրամփի պահանջները:

Զելենսկին այս ամենը ճիշտ գնահատեց և որոշեց օգնություն խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից:

Ինչո՞ւԷրդողանից, քանի որ Մակրոնը, Մերցը և Ստարմերը դարձել են փաստացի քաղաքական դիակներ, որոնց չի հարգում Թրամփը, իսկ Պուտինը նրանց գնահատում է պարտված գործիչներ:

Չինաստանը խաղում է Ռուսաստանի օգտին,և միակ գործիչն, ով դեռ հարգանք ունի Պուտինի և Թրամփի մոտ մնացել է Էրդողանը:

Հենց այս պատճառով է, որ կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Զելենսկին մեկնեց Թուրքիա, որպեսզի օգնություն խնդրի Էրդողանից:

Ինչով կարող է օգնել Զելենսկուն Էրդողանը, դժվար է ասել:

Թրամփը իմպերատիվ պահանջում է Զելենսկուց համաձայնվել ռուսական կապիտուլյացիոն առաջարկի հետ, որի համար Թուրքիա է ուղարկում իր բանագնաց Ուիթկոֆին: Սակայն Զելենսկին վերջինիս հետ չի հանդիպում և լղոզված պատասխան է տալիս, թե ինչ է մտածում Թրամփի առաջարկի մասին:

Ի պատասխան դրա, Թրամփը իր վերջին քայլն է անում, Կիև է ուղարկում Պենտագոնի պատվիրակությունը՝Զելենսկուն վերջնագիր ներկայացնելու համար:

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ինչպես նաև ԱՄՆ բանակի երկու չորսաստղանի գեներալներ, պիտի փորձեն համոզել Զելենսկուն՝համաձայնվել Թրամփի առաջարկների հետ:

Սակայն հետաքրքիր է, որ այս ֆոնին, ռուսական շրջանակները զգուշացնում են ամերիկացիներին, որ Զելենսկուն համոզելը անիմաստ գործ է, քանզի նա իվիճակի չէ որևէ փաստաթուղթ կնքել Մոսկվայի հետ: Ի պատասխան դրա, երեկ ռուսական լրատվամիջոցները մի տեսանյութ տարածեցին, թե ինչպես է Պուտինը զինվորական զգեստով այցելում բանակի գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զինվորական վերնախավին և հաշվետվություն ստանում ռազմաճակատի իրավիճակից:

Այս հարթակում, Պուտինըհայտարարում է, որ Զելենսկին հանցագործ է: «Սա հանցավոր խումբ է, որը իշխանությունը պահում է անձնական հարստացման համար։ Բոլորի համար պարզ է, որ այս մարդիկ, ոսկե կճուճների վրա նստած, հազիվ թե մտածում են Ուկրաինայում հասարակ մարդկանց կամ հասարակ զինվորների ճակատագրի մասին», – ընդգծում է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հղում է անում ուկրաինական կոռուպցիոն սկանդալին և փաստացի մեսիջ է ուղարկում Թրամփին, որ Զելենսկուհետ բանակցելը անիմաստ է,և պետք է շտապ փոխել իրեն մեկ այլ անձով, ով պատրաստ կլինի համաձայնվել ռուս-ամերիկյան առաջարկին:

Թրամփի և Պուտինի այս գաղտնի քայլերիցխիստ մտահոգված ենոչ միայն Զելենսկին և իր թիմը, այլև ներկայիս եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը: Քանի որ Զելենսկուհեռանալը կարող է անորոշության մեջ գցելողջ Եվրոպային, որն այս երեք տարվա ընթացքում Ուկրաինայի վրա ծախսել է ավելի քան 200 մլրդ եվրո:

Բացի այդ, եթե պարզվի, որ Զելենսկին հանցագործ է, ապա Եվրոպայի ժողովուրդները իրենց վերնախավերից հաշվետվություն են պահանջելու, թե ուր է գնացել իրենց օգնությունը,և ով պիտի պատասխանատվության ենթարկվի:

Չի բացառվում, Զելենսկուշուրջ կոռուպցիոն սկանդալը հասնի նաև Բայդենին, Մակրոնին և մյուս եվրոպական լիդերներին:

Ի վերջո,բոլորի առջև Ֆրանսիայի նախկին նախագահՍարկոզիիմեղադրականն է, որտեղ նա մեծ գումարներ էր ստացել Լիբիայի նախկին բռնապետ Քադդաֆիի կողմից:

Չկա ոչ մի երաշխիք, որ, օրինակ, մի գեղեցիկ օր, ուկրիանական հակակոռուպցիոն բյուրոն չհրապարակի մի ձայնագրություն, որտեղ լսվեն նաև Բայդենի որդու, Մակրոնի անունները:

Կարող է և նման ձայնագրություններ չհրապարակվեն, սակայն սույն փաստը, որ Զելենսկուն որոշել են խաղից դուրս թողնել, չի կարող չմտահոգել ներկայիս արևմտյան լիդերներին:

Պարզ է մեկ բան.որ ինչպես Զելենսկու«Ալի Բաբան և հանցագործները» նախագծի ավարտն է մոտենում, այնպես էլ՝քաղաքական իրենց մահկանացուն են կնքելու նաև Հայաստանի, Մոլդովայի և այլ երկրների «Ալի Բաբաներն ու իրենց հանցագործները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am