Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է պահուստային ֆոնդից 4 մլն դրամ հատկացնել պաշտպանության նախարարությանը՝ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանի բուժման շարունակությունն ապահովելու նպատակով։
Աբիգ Մարգարյանը ծանր վիրավորում է ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս։ Վիրավորումը հանգեցրել է ակնագնդի վնասման և ուղեղի ճակատ հիմնային շրջանի ջնջխման, ինչի հետևանքով առաջացել են բարդություններ։ Բուժումը կազմակերպվելու է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում։
Հատկացվող գումարը նախատեսվում է ուղղել բուժման, կեցության և ճանապարհածախսի վճարմանը։
Նարեկ Կիրակոսյան















































































































































































































































































































































































































































































































































































































































