
Ռեժիսոր Իննա Սահակյանի և համառեժիսոր Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 18-ին Ամստերդամի միջազգային վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում (IDFA – International Documentary Film Festival Amsterdam)։
-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
«Ֆիլմի ընդգրկումը IDFA-ի Luminous ծրագրում վկայում է ժամանակակից հայկական վավերագրական կինոյի աճող ներկայության և միջազգային հետաքրքրության մասին։ Սա նաև կարևոր հնարավորություն է ներկայացնելու հայկական ստեղծագործական միտքը և նոր սերնդի կինոգործիչների աշխատանքը համաշխարհային կինոհանրությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կինոնկարը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։
Արտադրող երկրներ՝ Հայաստան (Bars Media), Նիդեռլանդներ (Bind)։









































































































































































































































































