Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական բանակը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Հարվածների են ենթարկվել Դոնեցկի մարզը և Զապորոժիեն։ Հաղորդում է

Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այդ մասին «Ֆեյսբուքում» հայտնել է քաղաքի ռազմական վարչության ղեկավար Վադիմ Լյախը։

«Այսօր, մոտավորապես առավոտյան 10:00-ին, թշնամին երկու անգամ հրթիռակոծել է Սլավյանսկը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, – նշել է Լյախը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, առանձնատներ, կաթսայատուն և ավտոմեքենաներ։ Ցավոք, երեք մարդ է զոհվել»։

Զապորոժիեն ևս ենթարկվել է զանգվածային հարձակման՝ հրթիռների և անօդաչուների կիրառմամբ, հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով ավերակների տակ մնացել և մահացել են երկու մարդ, ևս 17-ը վիրավորվել են, որոնց թվում կան փոքր երեխաներ։

Հետևեք մեզ՝