91 տարեկանում մահացել է կինոյի և երաժշտության լեգենդ Բրիժիտ Բարդոն․ գրում է -ը։
Նշվում է, որ նա այս տարի հոսպիտալացվել էր նախ սեպտեմբեր ամսին, ապա նաև՝ նոյեմբերի վերջին՝ շնչառական անբավարարության պատճառով։
Բարդոն ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին Փարիզում։ 1948 թվականին նա ընդունվել է Երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, որտեղ երեք տարի սովորել է ռուս պարուսույց Բորիս Կնյազևի մոտ։ 14 տարեկանում նա առաջին անգամ որպես մոդել հայտնվել է «Jardin de la Mode» ամսագրում, իսկ 1949 թվականին նրա լուսանկարը հայտնվել է Elle ամսագրի շապիկին։
1956 թվականին Ռոժե Վադիմի նկարահանած «Եվ Աստված ստեղծեց կնոջը» մելոդրամում Բարդոն ստանձնեց գլխավոր դերը, և այն նրան դարձրեց միջազգային աստղ։
Գրեթե 20-ամյա կարիերայի ընթացքում Բարդոն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և կատարել ավելի քան 70 երգ։






















































































































































































































































































































































































































































