Ամերիկահայ կինոռեժիսոր Սև Օհանյանի «Մեղավորներ»ը ֆիլմը Լոս Անջելեսում կայացած 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երկու խոշոր մրցանակի։ Ֆիլմի երաժշտությունը հաղթել է տեսողական մեդիայի սաունդթրեքի երկու անվանակարգերում։

«Մեղավորները» ժապավենը ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ «Լավագույն երաժշտություն տեսողական մեդիայի համար», որը շնորհվել է կոմպոզիտոր Լյուդվիգ Գյորանսոնին՝ իր օրիգինալ երաժշտության համար։

Երաժշտությունը ստեղծվել է Բու Միտչելի և Էրիկ Գեյլսի օգնությամբ, որոնք իրենց ներդրումն են ունեցել ֆիլմի ճանաչված սաունդթրեքի ստեղծման գործում։ Ֆիլմը նաև արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն հավաքական սաունդթրեք» անվանակարգում, որը շնորհվում է ֆիլմում ներկայացված երգերի ամբողջական հավաքածուի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի