Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը զորակոչ անցկացնելու մասին։

Զորակոչվելու է 261 հազար մարդ։ Այսօր հրապարակված փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի «18-ից 30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք պահեստազորում չեն և ենթակա են ծառայության»:

Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։