«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։

-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել կինոոլորտում պետական քաղաքականության արդյունավետ կիրառման և կինոդիտման միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված դրույթների իրագործումը։

Կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի գալա համերգը
Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ
Վարդենիսի մարզադպրոցի մարզիկները մրցանակներ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային առաջնությունում
Հրաչյա Հակոբյանը կմասնակցի Ղրիմի միջազգային պլատֆորմի խորհրդարանական գագաթնաժողովին
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի
Երևանի Կարմիր կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է և արդեն հասանելի այցելուների համար