Այս կռիվը Հայաստանի համար է. «Նոա»-ի նախագահը` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Ֆուտբոլի Կոնֆերենցիայի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպմանը Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն Երևանում կընդունի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին։

«Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին։ Մարզադաշտը մարդիկ են, և մարդիկ են կերտում հաղթանակը՝ ձեռք ձեռքի։ Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որն ուժ է տալիս թիմին։

Երկրպագելու մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ ենք այսօր այս կարևոր կետում։ Հիմա հերթը հաջորդ մարտահրավերինն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյ-օֆֆում։ Գիտենք՝ ժամը ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չկան։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու իր շնչով։Առաջին անգամ փետրվարին Հայաստանում անցկացվում է միջազգային հանդիպում, և այս մասին կարող էինք միայն երազել։ Եկեք մարզադաշտ՝ աջակցելու թիմին և մեր դրոշին։ Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի։ Այս կռվում դուք եք մեր հենման կետը, և մենք սպասում ենք տեսնել լեփ-լեցուն ու միասնական մարզադաշտ։Առաջ «Նոա», առաջ Հայաստան»:

Պատանի հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ի թիմային պայքարում
ՕԽ մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է