
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ամփոփելով աշխարհի առաջնության ընտրական փուլը, ներողություն է խնդրել երկրպագուներից հավաքականի վերջին պարտությունների համար:
«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց: Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել պարտությունների համար, գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք: Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էր: Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք: Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ, ավելի միասնական»,–ի հաղորդմամբ` Մելիքյանի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտություն էր կրել՝ երկու անգամ Հունգարիայի հավաքականից, մեկ անգամ՝ Իռլանդիայից։ Հայաստանի հավաքականն ընտրական այս փուլում տարել է ընդամենը մեկ հաղթանակ՝ տանը 2-1 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։
Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը նվաճել է Մունդիալ-2026-ի ուղեգիր: Իռլանդիայի հավաքականն էլ գրավել է երկրորդ տեղը և «Մունդիալ-2026»-ի ուղեգրի համար անցումային խաղեր կանցկացնի։ Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում վերջինն է։


















































































































































































































