Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունը կապում է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ:

«Մեզ համար սա իսկապես ցավալի արդյունք է: Պետք է հասկանանք, որ դեռևս պատրաստ չենք մրցելու նման բարձրակարգ թիմերի դեմ: Դեռ երիտասարդ հավաքական ենք ու ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ խաղերից հետո մենք կդառնանք ավելի ուժեղ: Ձախողեցինք ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Պետք է ընդունել այս պարտությունն ու շատ աշխատել»,- -ի հաղորդմամբ` հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր պարտություններից մեկն էր: Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Մունդիալ-2026-ի ուղեգիր: Հայաստանի հավաքականը խմբում վերջինն է:

Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին
Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրականին ԱԱ-ի ընտրական փուլը կսկսի Ղազախստանի դեմ խաղով