27 Փետրվար, 2026 2:00
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում մարտի սկզբին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ուկրաինական պատվիրակության հանդիպումից հետո։
«Ուկրաինայի հարցով հաջորդ եռակողմ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Աբու Դաբիում մարտի սկզբին», – ասել է Զելենսկին, հաղորդում է «РБК-Украина»–ն։
Հիշեցնենք, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։






























































































































































































































































































































































































































































































































































