Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է վնասվածքի պատճառով բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը։ Այդ մասին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։

«Էդիկն ունի թեթև վնասվածք։ Հիմա Հայաստանի հավաքականում որոշում են՝ կվերադառնա նա, թե՝ ոչ»,- մարզիչի խոսքը մեջբերում է -ն։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։