Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականին թալանել են Իսպանիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին տուրի խաղի ժամանակ։

-ն գրում է, որ թուրքերի հանդերձարանից գողացել են մի քանի ժամացույց շուրջ 200 հազար եվրո արժողությամբ ու 60 հազար եվրոյի մատանիներ։ Ընդհանուր վնասվի չափը կազմել է 300 հազար եվրո։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես պաշտոնական բողոք է ներկայացրել տեղական իշխանություններին։ Ոստիկաններն արդեն ձերբակալել են մեկ մարդու, հայտնաբերել գողացված իրերի մի մասն ու վերադարձրել դրանք։

Իսպանիա – Թուրքիա հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։ Իսպանացիները հաղթել էին խմբում ու նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ թուրքերը պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆ փուլում։