«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը . «Հարվածելով ԱՄՆ դաշնակից արաբական երկրների քաղաքացիական համակարգերին՝ Իրանը ամբողջ աշխարհին ու մասնավորապես Հայաստանին ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար: Առավելևս այդ անվտանգությունը չի ապահովվում այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնապես է հայտարարում, որ ինքը անվտանգության երաշխավոր չէ (ինչպես որ Հայաստանի դեպքում է ասվել): Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, թե, իբր, TRIPP-ը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, դատարկաբանություն են:

Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք, ինչը ենթադրում է

-պրոֆեսիոնալիզմի հենքի վրա հայկական բանակի վերականգնում,

-բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և խորացում,

-հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ-երաշխավորի ինստիտուտի առկայություն,

-Հայաստանը գերտերությունների միջև բախման թատերաբեմի վերածման սցենարի բացառում,

-Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում կոմունիկացիոն խաչմերուկի կառուցում և իրական ապաշրջափակման ապահովում:

Այս ամենի համար կարևոր նախապայման է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը:

Պատերազմի ու պարտության խորհրդանիշ հանդիսացող օրվա իշխանության տեղը պատմության աղբանոցում է»: