Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքներից

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է ներքին առաջնության արդյունքներից ու երիտասարդ մարզիկների կատարած աշխատանքից:

-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

«Ավարտված առաջնությունից հետո կկազմավորվի նոր հավաքական: Ընդհանուր առմամբ, առաջնությունից գոհ եմ: Մասնակիցներից քանակի քչությունը կար նաև մեկ ամիս առաջ և մեկ տարի առաջ: Այս իրավիճակի միակ լուծումը զինվորական ծառայության ու տարկետման հետ կապված հարցի լուծումն է, քանի որ մարզիկներից շատ քչերն են կարողանում կայանալ մինչև 17-18 տարեկանը»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հունվարից` Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքով:

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընթացիկ տարվա առաջնության չեմպիոնները
Մարիամ Մկրտչյանը դարձել է ՖԻԴԵ-ի գրոսմայստեր