Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, գեղասահքի մրցաշարին մասնակցող Կարինա Ակոպովա ֊ Նիկիտա Ռախմանին պարային զույգը հանդես կգա նաև ազատ ծրագրում:

«»-ի հաղորդմամբ՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում վերոնշյալ զույգը հանդես եկավ Արա Գևորգյանի«Արցախ» ստեղծագործության ներքո` վաստակելով 66.27 միավոր (տեխնիկա՝ 38.66 միավոր, բարդություն՝ 28.11 միավոր):

Հայաստանը ներկայացնող զույգը 16 լավագույնների շարքում է և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագրի մրցաշարը կկայանա փետրվարի 16-ին:

Գարիկ Կարապետյանն ու Վարազդատ Լալայանը ծանրամարտի Հայաստանի չեմպիոններն են
Հայաստանի ծանրամարտի առաջնության մի շարք քաշային կարգերի չեմպիոնները հայտնի են