Կարեն Ասմարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։

Հունվարի 10-ին կայացել է ՀՎՖ 10-րդ հաշվետու-ընտրական համագումարը։ Կարեն Ասմարյանը նախագահի պաշտոնում ընտրվել է միաձայն, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը։

Ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Գասպարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Սմբատ Գևորգյանը:

Մինչև այս Կարեն Ասմարյանը զբաղեցնում էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։