
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մրցեց Խորվաթիայի ընտրանու հետ:
-ի հաղորդմամբ` Լիտվայի Կաունաս քաղաքի «Զալգիրիո արենա»-ում կայացած խաղի առաջին կեսում խորվաթները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Հայաստանի ընտրանու դարպասը: Հայաստանի հավաքականը հսկայական առավելությամբ տիրում էր նախաձեռնության երկրորդ կեսում, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնել չկարողացավ:
Հայաստանի ընտրանին զիջեց Խորվաթիային 0:3 հաշվով ու լքում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն արդեն իսկ պատմական է: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմային մարզաձի որևէ թիմ մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին ու չունեցավ ոչ մի պարտություն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մեկնարկային երկու խաղում հաղթանակ տոնեց Ուկրաինայի ու Չեխիայի դեմ խաղերում, իսկ խմբային փուլի վերջին տիրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լիտվայի հետ: Թիմն առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից:
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի խաղերը կկայանան փետրվարի 4-ին:


































































































































































































































































































































































































































