
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։
Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը երրորդ հորիզոնականում է։

























































































































































































































































































































































































































































































































































































































































