18 Փետրվարի, 2026

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։

Ըստ մամուլի ծառայության՝ տղամարդկանց պայքարում լավագույն ծանրորդ է ճանաչվել Գոռ Սահակյանը (71 կգ)։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է բացարձակ առավելությամբ՝ երկամարտի արդյունքով 40 կգ-ով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Գրիգորյանին։

Կանանց մրցաշարում լավագույնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։