Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շաբաթների ընթացքում տարբեր ԶԼՄ-ներ Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը կապում էին «Բարսելոնայի» հետ, և լուրեր էին շրջանառվում, որ անգլիացին կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն կատալոնական թիմի հարձակման գծում։

Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ Քեյնին ձեռք բերելու «Բարսելոնայի» փորձերը, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ձախողման։

32-ամյա հարձակվողը ցանկանում է մնալ «Բավարիայում»՝ ակումբում իր կայունության, լավ մարզավիճակի և ընդհանուր իրավիճակի պատճառով։ Հարի Քեյնի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Քեյնը ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 32-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝