Հրաձգության համաշխարհային ֆեդերացիան հատուկ պատվոգրով է պարգևատրել հայկական ֆեդերացիային

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հատուկ պարգևի է արժանացել հրաձգության համաշխարհային կառույցի կողմից:

-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին հատուկ պատվոգրով է պարգևատրել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին` Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը անցկացվում է փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջեց Բուլղարիային
Հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպումը ցույց է տալիս, որ հաջողել ենք. Ժաննա Անդրեասյան