
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկել է հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Մինչև 16 տարեկան տղաների 10մ օդամղիչ հրացան վարժությունում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավորով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Սարգսյանը 9-րդ տեղում է, Արմեն Գևորգյանը՝ 25-րդ, Արտակ Ամիրյանը`13-րդ:
Առաջնությունը կեզրափակվի փետրվարի 8-ին:





















































































































































































































































































































































































































































































































