Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի հաղթող

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber»-ի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։

-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող:

Ավելի վաղ` Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների մարզիչների փոփոխություններ են եղել
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ