Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները հաջող մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Գերմանիայի Կոտբոս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի արգելքը հաղթահարեց Հայաստանի 4 ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյան (օղակներ), Արթուր Դավթյան (հենացատկ), Մամիկոն Խաչատրյան (նժույգ-թափեր) և Համլետ Մանուկյան (նժույգ-թափեր):

Եզրափակիչները կկայանան առաջիկա հանգստյան օրերին: