Մենք իսկապես բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք. Սանդրո Պերկովիչ

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Լեգիա»-ի դեմ հաղթանակը կապում իր թիմի կողմից բարձր մակարդակի խաղի հետ:

«Մենք իսկապես բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք եվրոպական բարձրակարգ ակումբի դեմ: Մենք լավ չգործեցինք առաջին կեսում, սակայն հավատարիմ մնացինք մեր պլանին նաև երկրորդ կեսում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Պերկովիչը շնորհակալութուն հայտնեց նաև երկրպագուներին, որոնք ներկա էին խաղին: Գլխավոր մարզչի խոսքով` տարբեր կողմերից հնչող քննադատությունները մեծ ազդեցություն չունեն իր և ֆուտբոլիստների վրա։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոնի «Նոա»-ն, Երևանում ընդունելով Վարշավայի «Լեգիա»-ին, հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակեց 8 միավոր և ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որ այդպիսի նվաճման է հասնում։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում «Նոա»-ն Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
ՊԱՏՄԱԿԱՆ. «Նոա»-ն Երևանում հաղթեց «Լեգիա»-ին ու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ-ում է