Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանին ու Պյոտր Գումեննիկին թույլատրել է մասնակցել 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է -ն։

Նշվում է, որ մարզիկները պարտավոր կլինեն ստորագրել մասնակցության պայմանները, որոնք վերաբերում են Իտալիայում կայանալիք Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին: Դրանք ներառում են օլիմպիական խարտիան պահպանելու պարտավորություն, այդ թվում՝ «Օլիմպիական շարժման խաղաղապահ առաքելությունը»:

Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին օլիմպիական ուղեգիր էին նվաճել Պեկինում կայացած վարկանիշային մրցաշարում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-22-ին իտալական Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումների մասնակցության իրավունք է ստացել նաև Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը:

18-ամյա Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։ Հայ մարզուհին մենասահքի պայքարում հաղթել է 2024 ու 2025 թվականներին։