Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է ասել ազգային թիմի ավագ, կրասնոդարյան ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հասցեին։

«Կարծում եմ՝ մարդիկ թերագնահատում են Սպերցյանին։ Հիմա նա Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է, և ոչ ոք չի կարող հակառակը համոզել ինձ։ Նա շատ կայուն է, ցուցադրում է արդյունավետություն ու անցկացնում հրաշալի խաղեր։

Սպերցյանը Հայաստանի հավաքականում նույնպիսի առաջատար է, ինչպիսի «Կրասնոդարում» է։ Նա միշտ առաջատար է՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Էդուարդը նաև շատ հանգիստ մարդ է, իսկ խաղադաշտում շատ է «աղմկում»։ Սպերցյանը երիտասարդ է, սակայն Հայաստանի հավաքականում գլխավորն ու առաջատարն է։ Շատ լավ է, որ թիմում կա այդպիսի խաղացող»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է -ը։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» խաղացել է 2011-2012թթ․։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։