
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ներքին առաջնությունը կարևոր նախապատրաստական փուլ է համարում ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերից առաջ:
«Կարևոր է, որ այս առաջնությունն ավարտեցինք առանց վնասվածքների: Ունեցանք Հայաստանի աննախադեպ առաջնություն: Այս արդյունքները նորմալ են, քանի որ դեռևս տարվա սկիզբն է, ու միայն երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել»,- -ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ըստ մասնագետի՝ Հայաստանի առաջնության մասնակից երիտասարդ մարզիկները խոստումնալից են, իսկ նրանց գրանցած քաշերը գոհացնող են:
«Հայաստանի այս առաջնությունը կազմակերպչական առումով նման էր Եվրոպայի առաջնությանը: Հուզմունքը կար տղաների մոտ, ու նմանատիպ մրցաշարեր շատ են պետք, որ պատրաստ լինենք 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,-ասել է մասնագետը:





















































































































































































































































































































































































































































































































