Սևանում կայացել է «Սևանի գավաթ» թաեքվոնդոյի առաջնություն

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «Սևանի գավաթ» թաեքվոնդոյի առաջնություն, որին մասնակցել են Երևանի, Ապարանի, Նոյեմբերյանի և Սևան քաղաքի մարզիկները։

Ինչպես -ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել են Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի և Երևան քաղաքի «ՎԻԿՏԱՍ» ակումբի, 2-րդ տեղը՝ Նոյեմբերյանի, 3-րդ տեղը՝ Երևանի «Սև հովազ» ակումբային թիմի մարզիկները։ Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։

Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով, իսկ «Նվիրյալներ» ՌՀԿ-ի նախագահը հավաստագիր է հանձնել մարզադպրոցի տնօրեն Գ․Ավետիսյանին։

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ
Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը
Հայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են
Լուսակունքում խմելու ջրատար ցանց է կառուցվում
Քաջարանում ֆրանսիական մշակութային կենտրոն կստեղծվի
ԵՄ-ին անդամակցության գործընթացը Հայաստանի համար խթան է՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու․ Փաշինյան
«Թրամփի ուղի» նախագիծը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. ՀՀ վարչապետ