
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է իր թիմի՝ ԵԱ-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին:
«Հրաշալի զգացողություն ունեմ, այնպիսին, ինչպիսին երկար ժամանակ չեմ ունեցել: Լիահույս եմ, որ շարունակելու ենք ուրախություն պարգևել մեր ազգին: Վստահ ենք մեր ուժերին, որը ստացել ենք դեռևս Եվրոպայի առաջնության ընտրական փուլից և այդ վստահությամբ կմոտենանք նաև վերջին տուրի խաղին Լիտվայի դեմ»,–ի հաղորդմամբ` ասել է Նազարեթյանը:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումը ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային, այնուհետ 5:4 հաշվով պարտության էին մատնել չեխերին և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:


































































































































































































































































































































































































































