
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին։ -ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում»,- նշել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում։







































































































































































































































































































































































































































