«Տոտենհեմ Հոթսփուրի» խաղացողները կարող են բախվել աշխատավարձի զգալի կրճատման հետ, եթե թիմը մրցաշրջանի ավարտին դուրս մնա Անգլիայի Պրեմիեր լիգայից: Այս մասին հաղորդել է The Athletic-ի ինսայդեր Դեյվիդ Օրնշթեյնը՝ X սոցիալական ցանցի իր էջում:
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնյան ակումբի խաղացողների մեծ մասի պայմանագրերում կա կետ, որը կարող է կրճատել նրանց աշխատավարձը մոտ 50%-ով, եթե թիմը հայտնվի Չեմպիոնշիփում։
«Տոտենհեմ Հոթսփուրը» ներկայումս Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ 29 միավորով։ 18-րդ տեղում գտնվող «Վեսթ Հեմ Յունայթեդը» ունի 25 միավոր։























































































































































































































































































































































































































































































































































































































































