ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Ռուսաստանում անցկացված շախմատի մրցաշարում

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում անցկացված «Russian Chess Crown Rapid B» արագ շախմատի մրցաշարում։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 192.8 կետով բարելավել իր արագ շախմատի վարկանիշը։