Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում գտնվող դաշնակիցների օդային հրամանատարության կողմից հատկացված մեկ այլ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի Թուրքիայի Ադանա նահանգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այն տեղակայվել է այնտեղ գտնվող իսպանական «Patriot» համակարգի կողքին։

Նշենք, որ ավելի վաղ «Bloomberg» պարբերականը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն իր օրակարգում ներառել է Թուրքիայում բալիստիկ հրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումը։

ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ օրերս շարժվել էր 3 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել էին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայել էր «Patriot» ՀՕՊ համակարգ։