Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։

-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։

2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։ 2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին:

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-25/02/26
Ասիական ինդեքսներ - 25/02/26
Վաշինգտոնում ցուցարարները հայտնել են Ալիևի թիկնապահների կողմից հարձակման ենթարկվելու մասին. Washington Post
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի